ԱՄՆ-ն Վրաստանի պատճառով Սիրիային «սև ցուցակ» է գցել
ԱՄՆ-ն Սիրիային ևս ավելացրել է այն ցուցակում, որտեղ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների անկախությունը ճանաչած պետություններն են: Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ որոշումը կայացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Ցուցակն այս տարի ավելի վաղ համալրել էր Նաուրուն, իսկ 2017 թվականին՝ Վենեսուելան և Նիկարագուան:
Հիշեցնենք, որ Սիրիան Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է այս տարվա մայիսի 29-ին: