Բաժիններ՝

Հայաստան-Լիխտենշտեյն խաղը կսպասարկեն ալբանացի մրցավարները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները:

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Էնեա Յորգջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկայն ու Էրմալ Բարուշին:

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս