Բաժիններ՝

Ադրբեջանը ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել՝ Դեն Բիլզերյանի Ղարաբաղ այցելության առնչությամբ

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնել են նախարարության բողոքի նոտան՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Ըստ Հաջիևի՝ ներկայացվել է, թե Բիլզերյանը Ղարաբաղում զբաղվել է «անօրինական ռեժիմի» քարոզչությամբ, «հակաիրավական ճանապարհով ձեռք է բերել հրազեն և սադրիչ նպատակներով ցուցադրական կրակ բացել ԱՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ»:

Նշվել է նաև, որ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող այդ անձի՝ տեսախցիկի առջև «սանձարձակ և անկիրթ հայտարարությունները վնասում են Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգուն»:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ամենայն լրջությամբ կմոտենա Բիլզերյան գործողություններիառնչությամբ իրենց մտահոգությանը:

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հաջիևը հայտարարել էր, որ Բիլզերյանն ավելացվելու է Ադրբեջանի ԱԳՆ «անցանկալի անձանց ցուցակում» Իսկ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Բիլզերյանի նկատմամբ:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս