«Ագրարային համալսարանում կան անասուններ, որոնք պարզ չէ՝ ինչպես են օգտագործվել». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խախտումների հետքերով ներկայում ընթանում են ստուգումներ:

«Ագրարային համալսարանում գնումների և աշխատավարձերի ոլորտում բազմաթիվ խախտումներ կան: Պարզ չէ՝ ո՞ւմ և ինչի՞ հիման վրա են աշխատավարձ տվել: Համալսարանն ունի տնտեսություններ, որտեղ ևս անմխիթար վիճակ է։ Այնտեղ կան անասուններ, որոնք պարզ չէ՝ ինչպես են օգտագործվել»,- ասաց նա Դավիթ Սանասարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ անասունների մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ Սանասարյանն ասաց, որ համալսարանը տնօրինում է անասնաֆերմաներ, որոնք փորձաքննությունների համար են, սակայն պարզ չէ՝ ինչպե՞ս են դրանք օգտագործվել. «Չկան գործողությունների ակտերը: Տարիներ շարունակ համալսարանում վատնվել են պետական միջոցները»:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, Դավիթ Սանասարյանն ասաց, որ այնտեղ ուսումնասիրությունները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ աշխատակիցներն արձակուրդում են եղել. «Շուտով ուսումնասիրություններ կլինեն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս