Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին 3-4 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 5-ին, 8-10-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 3-4 աստիճանով, սեպտեմբերի 8-9-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 5-ի ցերեկը, սեպտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.60C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս