Բաժիններ՝

Սպիտակ տունը Թրամփի մասին The Washington Post-ի լրագրողի գիրքը որակել է ստահոդ պատմությունների ժողովածու

Լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը հորինված պատմությունների ժողովածու է, որոնք ներկայացվել են նախկին աշխատակիցների կողմից, որպեսզի արատավորեն նախագահին: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 4-ին տարածված հայտարարության մեջ:

«Այդ գիրքն ընդամենը հորինված պատմությունների ժողովածու է, որոնց մի մասը ներկայացրել են դժգոհ նախկին աշխատակիցները, որոնք ցանկանում են նախագահին ներկայացնել վատ կողմերով»,-նշել է Սպիտակ տունը:

«Դեմոկրատները եւ ԶԼՄ-ներում նրանց դաշնակիցները հասկանում են, որ այնպիսի հաջող աշխատանքով, որ անում է նա, ոչ ոք չի կարողանա նրան հաղթել 2020 թվականին»,-նշել են մամուլի ծառայությունում՝ ընդսմին վրդովմունք հայտնելով, որ գրքի բովանդակությունը լայնորեն տարածվել է ԶԼՄ-ներում: Ինչպես հայտնի է դարձել, գրքում, որը վաճառքի կստացվի սեպտեմբերի 11-ին, պատմվում է Թրամփի վարչակազմի աշխատանքի մասին:

Դրանում ասված Է, որ վարչակազմի ղեկավարն անցյալ տարի էմոցիոնալ հրաման է տվել Պենտագոնին՝ ոչնչացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը չի կատարել այդ կարգադրությունը: Նաեւ հաղորդվում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին գործընկերների հետ զրույցի ժամանակ «ապուշ» է անվանել նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ հայտարարել, որ նա «կորցրել Է դատողությունը»:

Բացի այդ, տեքստում ասված է, որ պաշտոնավարումից մեկ ամիս անց Թրամփը խնդրել է գեներալ Դանֆորդին՝ մշակել ԿԺԴՀ-ին կանխիչ հարված հասցնելու պլան, ինչը շշմեցրել է գեներալին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս