Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակիչում են
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/946081.jpg)
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները կմենամարտեն Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակչում:
Էլիստայում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ: Կիսաեզրափակիչում 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության հասավ ռուս բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին:
Կիսաեզրափակիչ դուրս եկած Անուշ Գրիգորյանը պարտություն կրեց և բավարարվեց բրոնզե մեդալով: Վաղը ռինգ դուրս կգա և եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: