Բաժիններ՝

Թուրքիայի արդարադատության նախարարը՝ ՀՀ-ում կալանավորված Քեմալ Օքսուզի մասին

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանում ձերբակալված և 2 ամսով կալանավորված ամերիկաբնակ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի հարցին։

Օգոստոսի 23-ին Քևին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Օքսուզին հայտնաբերեցին Երևանում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան կալանավորված Օքսուզի հարցով որևէ պահանջ ներկայացրել է, թե ոչ, Գյուլն ասել է.

«Գիրեսունի մեր դատարանը այդ հարցով հետախուզման և կալանավորման պահանջ է ներկայացրել։ Մեր գործընկերներն էլ են նրան հետևում։ Ինչպես ասել էի, Ինտերպոլը այդ հարցում Թուրքիայի պահանջներին շատ դրական չի վերաբերվում։ Սական մենք շարունակելու ենք վերահաստատել մեր պահանջները, ինչպես այդ մարդու, այնպես էլ ահաբեկչական կազմակերպության տարբեր անդամների հետ կապված»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Քևին (Քեմալ) Օքսուզը այս պահին դեռ Հայաստանում է:

Yaniakit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս