Բաժիններ՝

ՄԱԿ-ի ներկայացուցիչը խնդրել է ՌԴ-ին և Թուրքիային ավելի շատ ժամանակ տրամադրել Իդլիբի շուրջ բանակցությունների համար

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան խնդրել է ավելի շատ ժամանակ տրամադրել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև բանակցությունների համար` Իդլիբում ստեղծված իրավիճակը լուծելու ուղղությամբ, և ձեռնպահ մնալ ռազմական գործողությունների սաստկացումից: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Դե Միստուրան շեշտել է, որ այս տարածաշրջանում 2.9 միլիոն մարդու կյանքը փրկելու համար, որոնց թվում մեկ միլիոն երեխա է, կողմերը պետք է ձեռնպահ մնան Իդլիբում ռազմական գործողություններից:

Բացասական սցենարի իրականացման դեպքում, մարդասիրական օգնության տրամադրման համար ՄԱԿ-ին պետք է հասանելի լինեն բոլոր կարիքավորները:

Դե Միստուրայի խոսքով` Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան հատուկ պատասխանատվություն են կրում այս տարածաշրջանում խնդրի խաղաղ լուծման համար:

«Ուստի, մենք ուշադիր և մեծ հույսով հետևելու ենք ծայրահեղ կարևոր գագաթաժողովին, որը կայանալու է ուրբաթ օրը Թեհրանում», – ավելացրել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս