Samsung-ը ծալովի նոր սմարթֆոն կներկայացնի մինչեւ տարեվերջ. CNBC
Samsung հարավկորեական կորպորացիան ծալովի նոր սմարթֆոն կներկայացնի մինչեւ 2018 թվականի վերջը՝ ի հեճուկս այն լուրերի, թե նորույթը մինչ այժմ մշակման փուլում է: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 4-ին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը, հայտարարել է Samsung Electronics-ի IT եւ շարժական սարքերի ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նոր գաջեթի շնորհանդեսը կկայանա Samsung-ի մշակողների խորհրդաժողովի ժամանակ, որը նոյեմբերին անցկացվելու է Սան Ֆրանցիսկոյում: Վաճառքների մեկնարկի ամսաթվի վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չի ստացվել: Ինչպես նշում է CNBC-ն, ի տարբերություն սովորական ծալովի հեռախոսների, կճկվի նաեւ նոր սմարթֆոնի էկրանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: