Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորական ուղերձում չկա քաղաքական ենթատեքստ. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ չնայած ԵՄ-ի հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան չինովնիկի հարսանիքին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը գնահատում է մարդկային հարաբերությունները, ինչը լավ է»: