Բաժիններ՝

Կազմվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը

Թուրքիան 74-րդ տեղն է գրավել աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում։ Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանցի» կողմից հրապարակված «Երջանկության համաշխարհային զեկույցից»։

Նշված ցանկում ընդգրկված 156 երկրից առաջին տեղն է զբաղեցրել Ֆինլանդիան։ Հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Հոլանդիան և Կանադան։

Աշխարհի ամենադժբախտ երկրների ցանկը եզրափակում է Բուրունդին։ Վատագույն տասնյակում տեղ են գտել նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Տանզանիան, Եմենը, Ռուանդան, Սիրիան, Լիբերիան, Հաիթին և Մալավին։

Որպես երջանկության չափանիշ՝ հաշվի են առնվել երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը, սոցիալական պայմանները, առողջ կյանքի ակնկալիքը, սեփական կյանքի վերաբերյալ ընտրություններ կատարելու ազատությունը և այլն։

Զեկույցում ներկայացված տվյալներով ամփոփվել է 2015-2017թթ․ մասնակից 156 երկրում տիրող իրավիճակը։

Cumhuriyet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս