Բաժիններ՝

«Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, շատ դպրոցներ եմ տեսել, բայց այսպիսին չեմ տեսել». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատանքը բարձր է գնահատում ու այն յուրօրինակ դպրոց է համարում: Նախագահը նման կարծիք հայտնեց կրթահամալիրում կատարած շրջայցից հետո:

«Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել, շատ դպրոցներ եմ տեսել, բայց այսպիսին չեմ տեսել: 1989-ից սկսած միշտ ծրագրում, մտածում էի, որ անպայման կգամ այս կրթահամալիր և վերջապես դա արեցի: Այս դպրոցը մինիմումից մաքսիմում արդյունք է: Դպրոցի պատերը շքեղ չեն, մարմարից չեն, բայց այն ամենը, ինչ ես այսօր տեսա, շատ բնական էր, ներդաշնակ»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա կարծիքով, կրթահամալիրը փայլուն օրինակ է նրա, որ եթե ցանկացած մեկը իսկապես հավատում է ինչ-որ բանի, ունի ծրագիր, տեսլական և պատրաստ է իր կյանքը, ժամանակն ու եռանդը ներդնել այն իրականություն դարձնելու, ապա դա անպայման մի օր իրականություն կդառնա:

«Դուք ապրում եք մի տեղ, մի քաղաքում, որտեղ կա շատ յուրօրինակ դպրոց»,-ասաց նախագահն ու մաղթեց, որ սաները շարունակեն այն գործը, որը սկսել են ուսուցիչները, և այդպիսի դպրոցները շատանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս