Բաժիններ՝

30 հազարից ավելի նոր ուսուցիչներ են սկսել աշխատել Սիրիայի ազատագրված շրջաններում

Ընթացիկ տարում Սիրիայի նահանգների դպրոցներում լրացուցիչ աշխատանքի են ընդունել 30 հազարից ավելի ուսուցիչների: Ինչպես լրագրողներին հայտնել է երկրի լուսավորության նախարար Հազվան ալ Վազը, մանկավարժների հավաքագրումն անհրաժեշտ է դարձել ահաբեկիչներից ազատագրված նահանգներում դպրոցների աշխատանքի վերսկսումից հետո:

«Այս տարի Սիրիայի լուսավորության նախարարությունը լրացուցիչ աշխատանքի է ընդունել 30 հազարի ուսուցիչների այն քաղաքներում, որոնք ազատագրվել են ահաբեկիչներից»,-ասել է ալ Վազը:

Նախարարը նշել է, որ այս ուսումնական տարվա սկզբին երկրի դպրոցներում կսկսեն դասավանդել շուրջ 350 հազար մանկավարժներ: «Նրանք աշխատանքն սկսել են արդեն օգոստոսի 26-ին: Մեզ մոտ միշտ է այդպես. դպրոցի վարչակազմն աշխատանքն սկսում է ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ առաջ»,-հավելել է նա:

Ինչպես հաղորդվել է, 2018 թվականին Սիրիայի դպրոցները պատրաստ են ընդունել շուրջ 4 մլն աշակերտների:  Սիրիայի կառավարությունը մշակել է դպրոցներում փախստականների երեխաների ուսուցման արագացված ծրագիր, որպեսզի նրանք կարճ ժամանակում կարողանան լրացնել ահաբեկիչների դեմ պատերազմի պատճառով բաց թողնվածը, հայտնել է լուսավորության նախարարը:

Նա նշել է, որ Սիրիայի իշխանությունները առաջիկա երեք տարում մտադիր են վերականգնել 4 հազար դպրոց, որոնք պատերազմի ընթացքում ավերվել են զինյալների կողմից: Նրա խոսքով, մոտավորապես նույնքան դպրոցներ երկրի նահանգներում ամբողջովին ավերվել են ահաբեկիչների կողմից եւ վերականգնման ենթակա չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս