«Պարզ է 100 տոկոս՝ նա իր նոր կարգավիճակը չի ընկալում». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանն, իհարկե, ակտիվ քաղաքացի է։ Դրանում կասկած չկա։ Ժամանակին նա մասնակցել է նշանակալի բոլոր բողոքի ակցիաներին։ Եվ տրանսպորտի գնի հետ կապված, եւ Մաշտոցի այգու հետ կապված, եւ էլի ու էլի։

Սա նրան պատիվ է բերում։

Սա նրա քաղաքական թիմին նրան քաղաքապետի թեկնածու առաջադրելու հիմք է տալիս։ Բայց երբ նա հայտարարում է, թե կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր․․․ եւ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ մենք հաջողության հասնենք սեւ ուժերն են ․․․ մեր դեմ խաղ չկա, նշանակում է նա չի հասկացել, թե ինչ է նշանակում առաջարդվել քաղաքապետի թեկնածու, լինել քաղաքական թիմի անդամ, լինել իշխանության թիմում եւ սեփական գործողություններով այդ թիմին հաջողություն ապահովել։

Հասկանալի է, իհարկե, թե ինչ է նա իր այս սխալ ձեւակերպումներով ասել ցանկացել եւ ում են ուղղված այս խոսքերը, բայց պարզ է 100%՝ նա իր նոր կարգավիճակը չի ընկալում»։

Տեսանյութեր

Լրահոս