Բաժիններ՝

Մեր վերջնական նպատակն ամբողջական հայկական պետություն ունենալու երազանքն իրականություն դարձնելն է. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է շատ կարևոր որոշում՝ պահպանելու հայի ինքնությունը պատմական հայկական Արցախում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայ ժողովուրդը կարողացել է համախմբվել և 1988 թվականի հայկական ազգային ուժերն ուղղորդել ազատության ու անկախության պայքարին:

«Կարծում եմ՝ տարեցտարի մենք ազգովի պետք է ավելի ամուր լինենք, հաստատակամ ու անզիջում՝ անառիկ պահելով մեր սահմաններն ու պետականությունը: Մեր վերջնական նպատակը մեծ ու հզոր ամբողջական հայկական պետություն ունենալու երազանքն իրականություն դարձնելն է»,- ավելացրել է Ղուլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս