Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրեններին և ծնողներին կոչ է անում ցուցաբերել զգուշավորություն
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է դպրոցի տնօրեններին և ծնողներին:
«Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումների հարցում։ Խնդրում եմ նախապես տեղեկանալ այդ կազմակերպությունների վերաբերյալ, ծանոթանալ նրանց գործունեությանը՝ նախքան նրանց կազմակերպած միջոցառումներին աշակերտների մասնակցությունը թույլատրելը։
Այս հարցում ծնողական խորհուրդների ներգրավվածությունը շատ կարևոր է։ Բարեգործական ծրագրերի անվան տակ կարող են իրագործվել բիզնես ծրագրեր։ Հրավիրում եմ նաև մարզպետարանների և Երևան քաղաքի հանրակրթության պատասխանատուների ուշադրությունը»։
Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի…
Gepostet von Arayik Harutyunyan am Samstag, 1. September 2018