Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողին
                                    Սեպտեմբերի 1-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն է բերման ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։
Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 266․1 հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգության մեղադրանքով։
Հովհաննես Աբրահամյանին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազությանը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    