Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի դպրոցականնե՜ր, ուսուցիչնե՜ր, ծնողնե՜ր,

Շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս Գիտելիքի օրվա՝ Սեպտեմբերի 1-ի և ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ: Սեպտեմբերյան այս տոնը առանձնահատուկ է բոլորիս կյանքում, որովհետև դպրոցը ուսումնառության տարիներով չի ամփոփվում: Յուրաքանչյուրիս համար այդ տոնը կրկնվում է մեր երեխաների, թոռների, ծոռների տոնական սեպտեմբերներով:

Դպրոցն ու կրթությունը մեր կյանքի կարևորագույն մասն են, ջերմ և իմաստուն մասը, որը մեզ պարգևում է գիտելիք, ընկերներ, առաջընթացի և երկրին ու ժողովրդին լիարժեք ծառայելու բացառիկ հնարավորություն: Ուստի, ամեն անգամ սեպտեմբերի 1-ը դիմավորում ենք ոչ միայն որպես ուսումնական տարվա սկիզբ, ուսումնական տարիների հիշողություն, այլև հիշեցում, որ միայն խոր ու ընդգրկուն գիտելիքն է թույլ տալիս լինել լիարժեք մարդ, ճշմարիտ քաղաքացի, երկրի արժանապատիվ զավակ ու տեր:

Կրկին շնորհավորելով ուսումնական տոնի առթիվ՝ մաղթում եմ անափ սեր դպրոցի ու գիտելիքների հանդեպ, համառ ջանասիրություն ու շատ մեծ հավատ, որ այսօր դպրոցում դուք ձեր ու բոլորիս երջանիկ ու հպարտ ապագան եք կերտում:

Բարի ճանապարհ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս