Մեր երկրի նախկին ղեկավարության ամբողջ նպատակը հանքերի թալանն էր. Փայլակ Հայրապետյան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանը շնորհակալ է նոր կառավարությանը, որը հրաժարվում է հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման առաջնային ու հիմնական ճյուղ համարելուց և կարևորում է երկրում թեթև արդյունաբերության զարգացումը։
«Մեր երկրի նախկին ղեկավարության ամբողջ նպատակը հանքերի թալանն էր։ Ես մի օր մեր երկրի երրորդ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ նա մեր ժողովրդին դարձրել է դարմայեդ, 10-20 հազար դրամ տալիս էր, որ ժողովուրդը գնա պառկի տանը, մինչդեռ պետք էր աշխատատեղ ստեղծել, որ ժողովուրդը աշխատի ու վայելի իր վաստակածը»,- ասաց Հայրապետյանը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: