Վրաստանի վարչապետն առաջիկայում կայցելի Հայաստան
                                    Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան:
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիք հեռուստաընկերության կայքը, Երևանում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    