Բաժիններ՝

Հրդեհ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ. հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան

Օգոսոտոսի 31-ին՝ ժամը 17:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1»  կանչ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ:

Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտորնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և գազածխապաշտպան ծառայության մեկ ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս