Բաժիններ՝

Ճապոնիայում գրեթե 1 մլն դպրոցականներ կախվածություն ունեն Համացանցից. «Կիոդո»

Ճապոնիայում միջնակարգ եւ ավագ դպրոցների շուրջ 930 հազար աշակերտներ կախվածություն ունեն Համացանցից, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է անցած ուսումնասիրության արդյունքները, որը երկրի առողջապահության նախարարության կողմից անցկացվել է 2013 թվականին։

Հետազոտության տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է «Կիոդո» գործակալությունը, հետազոտությունը 103 միջնակարգ եւ ավագ դպրոցների 64 հազար դպրոցականների է ընդգրկվել ամբողջ Ճապոնիայում: Հարցումն անցկացվել է անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա փետրվար: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինտերնետ-կախվածությունից տառապում է միջնակարգ դպրոցների արական սեռի աշակերտների 10,6 տոկոսը եւ իգական սեռի՝ 14,3 տոկոսը:

Ավագ դպրոցների սովորողների շրջանում Համացանցից կախվածություն է նկատվել երիտասարդների 13,2 տոկոսի եւ աղջիկների՝ 18,9 տոկոսի մոտ: Գործակալությունը նշում է, որ ինտերնետ-կախվածություն ունեցողներին որոշելու համար մասնագետներն առանձնացրել են ութ նախանշան:

Աշակերտն ինտերնետից կախվածություն ունեցողի կատեգորիային է դասվել, եթե նրա պատասխանների հիման վրա հնարավոր է եղել առանձնացնել այդ ութ նախանշանից հինգը կամ ավելին: 2013 թվականի հետազոտության արդյունքներով, Ճապոնիայում միջնակարգ եւ ավագ դպրոցների աշակերտների շրջանում Համացանցից կախվածություն ունեցողների թիվը կազմել է մոտավորապես 510 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս