Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Միքայել Մակինյանին
                                    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մակինյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Միքայել Մակինյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    