Բաժիններ՝

Գյուղատնտեսական ապահովագրությունն աստիճանաբար կտարածվի ողջ հանրապետությունում

Գյուղատնտեսական ապահովագրությունը փորձնական կներդրվի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերում և աստիճանաբար կտարածվի ողջ հանրապետությունում: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Գյուղատնտեսական ապահովագրության աշխատանքները սկսել ենք դեռ անցյալ տարվանից: Բյուջեում այդ նպատակով հաստատված հստակ գումար կա: Ընդհանուր բյուջեն մոտ 10 մլն եվրո է, որի կեսը դոնորների կողմից է: Փորձնական ընտրվել է երեք մարզ` Արարատ, Արմավիր և Շիրակ: Ռիսկերն են կարկտահարությունը և ցրտահարությունը: Ընտրվել է 4 մշակաբույս»,-ասաց նախարարն ու հավելեց՝ Արարատում և Արմավիրում ընտրվել է նաև խաղողը:

Մինչ տարվա վերջ կստեղծվի նաև ռիսկերի գնահատման կառույցը: Մարտից ապահովագրությունը կիրականացնեն փորձնական, բայց աստիճանաբար կտարածեն բոլոր մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս