Բաժիններ՝

«Թուրքիան հույս ունի հնարավորինս շուտ ստանալ C-400 զենիթահրթիռային համակարգերը». Էրդողան

Անկարան ակնկալում է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը կստանա հնարավոր ամենակարճ ժամկետում: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի կարիքն ունի: Դրանց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերված: Հուսով ենք, որ մենք դրանք կստանանք հնարավոր ամենակարճ ժամկետում»,-երկրի նախագահի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ Անկարան միաժամանակ ունի հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների կարիքը եւ կշարունակի մուծումներ կատարել դրանց համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս