Բաժիններ՝

«Վալերի Օսիպյանը բոլորովին այլ նպատակով էր այցելել Հյուսիսային պողոտա». Ոստիկանության պարզաբանումը

Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, անդրադառնալով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` Հյուսիսային պողոտա երեկվա այցին, նկատել է, թե ոստիկանության պետն անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը:

Նշենք, որ ոստիկանության պետը բոլորովին այլ նպատակով էր այցելել Հյուսիսային պողոտա ու չի նկատել կենդանիների վաճառքը:

Հավելենք, որ մայրաքաղաքում կան հատուկ տարածքներ, որտեղ նախատեսված է կենդանիների առուվաճառքը:

Ոստիկանության պետը հանձնարարական է տվել ուսումնասիրել գործընթացը և լուծում տալ բոլոր խնդիրներին:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս