Կոբզոնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին Վոստրակովյան գերեզմանատանը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին Վոստրակովյան գերեզմանատանը, մոր կողքին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի մի աղբյուր:
«Մոր կողքին թաղվելը Իոսիֆ Կոբզոնի կամքն էր»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Պետդումայի մշակույթի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Կազակովան հայտնել է, որ Կոբզոնին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 2-ին:
«Մեր գործընկերոջ, երգիչ Իոսիֆ Կոբզոնի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 2-ին: Արարողության անցկացման ժամանակն ու վայրը դեռեւս ճշտվում են»,-ասել է Կազակովան:
Նա հավելել է, որ այդ հարցը համաձայնեցվում է Կոբզոնի հարազատների հետ: