Իդլիբում կենտրոնացված են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի և «Ալ Քաիդա»-ի շուրջ 10 հազար զինյալներ. դե Միստուրա
Սիրիական Իդլիբում կենտրոնացված է «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների մոտավորապես 10 հազար զինյալ: Այդ մասին, ելույթ ունենալով ճեպազրույցում, հայտնել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։
«Իդլիբում, սա փաստ է, որը մենք պետք է ընդունենք, օտարերկրյա զինյալների բացառիկ մեծ կուտակում կա եւ «Ան Նուսրա»-ի ու «Ալ Քաիդա»-ի բացառիկ մեծ թվաքանակով զինյալներ»…Ոչ ոք չի ժխտում, որ սրանք ահաբեկիչներ են, ինչը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից:
Ըստ գնահատումների, «Ան Նուսրա»-ի ու «Ալ Քաիդա»-ի զինյալների թվաքանակը կազմում է մոտավորապես 10 հազար: Գումարած՝ ընտանիքները»,-ասել է նա: Ընդսմին դե Միստուրան հավելել է, որ Իդլիբում գտնվում են նաեւ մոտավորապես 2,9 մլն խաղաղ բնակիչներ: «Ուստի արդարացում չի ունենա խտաբնակ շրջաններում ահաբեկիչների դեմ պայքարելու համար ծանր սպառազինության ցանկացած օգտագործումը»,-նշել է հատուկ դեսպանորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: