«Ընդունելի չէ. տնօրենը հայտնվեց աշակերտի դերում». Սերոբ Խաչատրյանը՝ ԿԳ նախարարի պահվածքի մասին

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անընդունելի է համարում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ դպրոցի տնօրենի անգլերենի իմացությունը ստուգող հարցը։

«Ընդունելի չէ, մանավանդ՝ տնօրենը գտնվում էր գործընկերների շրջապատում, և ընկավ աշակերտի վիճակի մեջ։ Ես ինքս էլ այդ տնօրենի նման դպրոց եմ ավարտել՝ Գյումրիի անգլերենի թեքումով դպրոցը, և շատ գոհ եմ, որովհետև խորհրդային տարիներին այդ դպրոցում հնարավորություն ունեինք բավական լուրջ սովորել բրիտանական մշակույթ, ամերիկյան մշակույթ, դա շատ լավ էր։ Կարծում եմ, որ գործընկերների շրջապատում որևէ տնօրենի դնել աշակերտի վիճակի մեջ, ստուգողական հարցեր տալ, ճիշտ չէր։ Ինձ թվում է՝ դա պահի տակ ստացվեց, էմոցիոնալ պոռթկում եղավ»։

Հիշեցնենք, որ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը վստահորեն պնդեց, թե խորացված լեզվի ուսուցմամբ դպրոցի շրջանավարտ տնօրենը, որը բարձրացնում է նմանատիպ դպրոցների անհրաժեշտության վերաբերյալ հարց, իր հարցը չի կարող անգլերենով ձևակերպել։ Տնօրենն էլ ստիպված եղավ գործընկերների առաջ ցուցադրել անգլերենի իմացությունը և հարցը ձևակերպեց անգլերենով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս