Ռուսաստանն ընդգրկուն զորավարժություններ է սկսում Միջերկրական ծովում
Սեպտեմբերի 1-ից մինչեւ 8-ը Միջերկրական ծովում տեղի կունենան Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի ուժերի եւ Օդատիեզերական ուժերի խմբավորման ընդգրկուն զորավարժությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«ՌԴ զինուժերի ուսուցման պլանին համապատասխան՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Վլադիմիր Կորոլյովի ղեկավարությամբ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 8-ը Միջերկրական ծովում կանցկացվեն Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի ուժերի եւ Օդատիեզերական ուժերի խմբավորման ընդգրկուն զորավարժություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Հյուսիսային, Բալթյան, Սեւծովյան նավատորմների եւ Կասպիական նավատորմիկի նավերը, հեռահար, ռազմափոխադրական եւ ծովային ավիացիայի ինքնաթիռները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: