Գնա՞ճ, թե՞ գների որոշակի փոփոխություն
Tsayg.am-ը գրում է. Գյուղմթերքի գնի բարձրացում և գնորդների թվի նվազում: Հայաստանում սննդամթերքի որոշ տեսակների գնաճ է նկատվում: Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացված բողոքների հիման վրա շուկայում շրջայց կատարեց և ծանոթացավ մրգերի և բանջարեղենի գներին: Վարչապետի համար տարօրինակ էր գների կտրուկ փոփոխությունը` նախորդ տարիների համեմատությամբ: