Բաժիններ՝

Վթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից

Օգոստոսի 29-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1995թ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ. Մ.-ը (2001թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս