ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 29-ին ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում նաև՝ ժողովրդավարական և ընտրական գործընթացներին˒ ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցերերին։