«Զարուհի Փոստանջյանը պատրաստ է վերցնել այդ բեռը». Սոնա Աղեկյան
«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում որևէ քաղաքական ուժի մրցակից չի համարում: Այս մասին հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը:
Կուսակցությունն ընտրությունների մասնակցության համար գրանցվելու անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ներկայացրել է ԿԸՀ: Ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Երևանցիներն արդեն հնարավորություն կունենան ունենալ քաղաքապետ, ով ծանոթ կլինի երևանցիների խնդիրներին: Զարուհի Փոստանջյանը պատրաստ է վերցնել այդ բեռը, որպեսզի Երևանը դարձնի արդար քաղաք»,- նշեց Աղեկյանը:
Նրա խոսքով` իրենց կուսակցությունը որևէ մեկին մրցակից չի տեսնում:
«Մեր կուսակցության ցուցակում ներգրավված ավագանու բոլոր թեկնածուները պահանջված մասնագետներ են բոլոր ոլորտներում: Բոլոր թեկնածուներն ունեն կառավարման փորձ, իրենց ոլորտներում ճանաչված ու պահանջված անձինք են: Մենք կներկայացնենք մեր ծրագիրն ու հնարավորություն կտանք, որ քաղաքացին ինքն ընտրի իր ավագանուն»,- ասաց Սոնա Աղեկյանը:
«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցչի խոսքով` իրենք ընտրություններին մասնակցում ենք Զարուհի Փոստանջյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու նպատակով: