Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմն արդեն Սանկտ-Պետերբուրգում է:
Աս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ից: Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվելու է Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցելու է Հայաստանի Մ-19 հավաքականը:
Ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Լիտվայի և Մոլդովայի հավաքականների հետ: A խմբում ընդգրկված են Սանկտ-Պետերբուրգի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղստանի ընտրանիները:
Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում 1-2 տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն հաղթողի կոչման համար, իսկ 3-4 տեղերում հանգրվանած թիմերը կշարունակեն պայքարը 5-8 տեղերի համար:
Օգոստոսի 29-ին Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ: