Մանհեթենի կենտրոնում հազարավոր մեղուներ են գրոհել հոթ-դոգերի վաճառատեղի վրա
Նյու Յորքի ոստիկանությունը օգոստոսի 28-ին Մանհեթենի կենտրոնում փակել է փողոցի մի մասն այն բանից հետո, երբ մեղուների պարսը հարձակվել է հոթ-դոգերով առեւտրական վրանի վրա: Այդ մասին Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջեյմս ՕՆիլը:
Սոցիալական ցանցերի օգտատերերը տարածել են «հարձակման» լուսանկարներ ու տեսագրություններ: Ըստ որոշ հաշվարկների՝ վրանի վրա գրոհել են տասնյակ հազարավոր մեղուներ:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Մասնագետների կարծիքով՝ մեղուները տապի պատճառով լքել են իրենց հին փեթակը քաղաքում, ոստիկանությունը մտադիր է դրանց տեղափոխել նոր տուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: