«Երբ ես, Նիկոլը և Արամը կհայտարարենք, որ «Ելք»-ն այլևս չի գործում, այդ ժամանակ էլ կարող եք համարել, որ այն այլևս չկա»

«Երբ ես, Նիկոլը և Արամը կհայտարարենք, որ «Ելք»-ն այլևս չի գործում, այդ ժամանակ էլ կարող եք համարել, որ այն այլևս չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պառակտման մասին հարցին:

Հարցին, թե ինչո՞ւ որոշում կայացվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առանձին, Մարուքյանը պատասխանեց, որ իրենք նպատակահարմար գտան մասնակցել «Լույս» դաշինքով։

Ճշգրտող հարցին, թե միասին են մասնակցելո՞ւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Մարուքյանը պատասխանեց.

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ո՛չ օրը գիտենք, ո՛չ ժամկետը։ Օրը կգա, բարին հետը, այդ ժամանակ էլ որոշումը կհրապարկենք»։

Տեսանյութեր

Լրահոս