ԱՄՆ զինված ուժերի համար գլխավոր սպառնալիքը հանդիսանում է ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ տեխնոլոգիաներից կախվածությունը
Հեղինակավոր National Interest պարբերականում հրատարակվել է ԱՄՆ նախկին փոխգնդապետ Դենիել Դևիսի ուշագրավ հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի համար գլխավոր սպառնալիքը հանդիսանում է ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ տեխնոլոգիաներից կախվածությունն ու զինված ուժերի չափազանց շատ կիրառությունը:
Զինվորականի կարծիքով, եթե ԱՄՆ հակառակորդներից որևէ մեկը օգտագործի տիեզերական զենք՝ կապի և նավիգացիայի աշխատանքների իրականացման նպատակով գործող ամերիկյան արբանյակների ոչնչացման նպատակով, ապա գերճշգրիտ սպառազինություների զգալի հատվածը կհայտնվի անգործունակ վիճակում, կբարդանան նաև ցամաքային զորքերի գործողությունները:
Դևիսի խոսքերով, տարբեր տարածաշրջաններում կիրառելով ռազմական ուժ՝ Վաշինգտոնը հրահրում է հակառակորդների վախն ու մտահոգությունը, ինչն էլ դրդում է վերջիններիս մեծացնել ռազմական հետազոտություննեի ու մշակումների ծավալները:
Պատրաստեց 168.am-ը