Քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը ընդգրկված է ԲՀԿ ավագանու ցուցակում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի տեղակալ Գարիկ Գրիգորյանը ընդգրկված է ԲՀԿ ավագանու ցուցակում։ Նա դեռ քարոզարշավը չսկսած աջ ու ձախ սպառնում է մարդկանց։
Վերջինս հայտնի քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրն է, ով մի քանի ծանր հանցագործությունների համար պատիժ է կրում ԱՄՆ-ում։ Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: