Բաժիններ՝

«Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր գերի չեն ընկել». Թրամփն արգելել է գովաբանական հայտարարություն հրապարակել Մակքեյնի հիշատակին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տան վարչակազմին արգելել է պաշտոնական հայտարարություն հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան վերաբերյալ: Այս մասին գրել է The Washington Post թերթը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլի պատրաստած փաստաթղթում առաջարկվում էր հիշել սենատորի մարտական վաստակի մասին եւ նրան ներկայացնել որպես պատերազմի հերոս: Իսկ Թրամփը որոշել է սահմանափակվել Twitter-ում հակիրճ ցավակցությամբ:

Սանդերսը հրարաժարվել է պարզաբանել Թրամփի դիրքորոշումը: Հրատարակության լրագրողները կարծում են, որ նախագահի դեմարշի պատճառը դարձել է Մակքեյնի կողմից Սպիտակ տան ներկայիս տիրոջ քաղաքականության քննադատությունը: Մասնավորապես, քաղաքական գործիչների միջեւ փորձաքար է դարձել առողջապահության բարենորոգությունը, որի դեմ հանդես էր գալիս Մակքեյնը:

Ընտրաշավի ժամանակ Թրամփը ծաղրել է Մակքեյնին, որը վեց տարի անցկացրել է վիետնամական գերության մեջ: Ապագա նախագահը հայտարարել է.

«Նա պատերազմի հերոս է եղել, որովհետեւ նրան գերի են վերցրել: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր գերի չեն ընկել»: Հետագայում Թրամփը ներողություն չի խնդրել սենատորից, բայց այնուամենայնիվ սկսել Է նրան պատերազմի հերոս անվանել:
Օգոստոսի 26-ին Մակքեյնի ընտանիքը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չմասնակցել հուղարկավորությանը, այլ սահմանափակվել սոսկ հրաժեշտի ճառով:

Ուղեղի քաղցկեղից մահացած քաղաքական գործիչը մեկ տարվա ընթացքում պլանավորել է սեփական հուղարկավորությունը, արարողությանը Թրամփի բացակայությունը պարտադիր պայման է եղել:

Մակքեյնը մահացել է օգոստոսի 26-ին կյանքի 82-րդ տարում: Դրանից երկու օր առաջ սենատորը հրաժարվել է բուժումից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս