Մանաֆորթի և Քոենի գործերը չեն ազդել Թրամփի նկատմամբ ամերիկացիների վստահության վրա. հարցում
ԱՄՆ-ի նախագահի երկու վստահված անձանց (Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին եւ Սպիտակ տան ղեկավարի նախկին իրավաբան Մայքլ Քոենին) մեղավոր ճանաչելը, որոնք հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից անցկացվող հետաքննության ֆիգուրանտներ են, գրեթե չեն ազդել Դոնալդ Թրամփի նկատմամբ ամերիկացիների վստահության վարկանիշի վրա:
Այդ մասին կայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել է The Wall Street Journal թերթի եւ NBC հեռուստաընկերության պատվերով:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 44 տոկոսը հավանություն է տվել նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը: Հակառակ տեսակետն ունի հարցվածների 52 տոկոսը: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշները կազմում էին 46 տոկոս եւ 51 տոկոս: Տարբերությունը համապատասխանում է վիճակագրական անճշտությանը, նշել է WSJ-ն:
Հարցումներն անցկացվել են օգոստոսի 18-22-ին եւ օգոստոսի 22-25-ին: Դրանց մասնակցել է համապատասխանաբար 900 եւ 600 մարդ: Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն օգոստոսի 22-ին իրեն մեղավոր է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ: Ինչպես լրագրողներին հայտարարել է Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչը, Քոենը 1,3 մլն դոլար գումարի հարկ չի վճարել 4,3 մլն դոլար եկամտից, որը նա ստացել էր 2013-2016 թվականներին իրականացրած գործունեությունից:
Միաժամանակ նա խոստովանել է, որ ապօրինաբար ստացել է 500 հազար դոլար գումարի վարկ, ինչպես նաեւ մասնակցել է ընտրական արշավի ֆինանսավորմանը: Ընդսմին դատախազության ներկայացուցիչը չի հայտնել, թե նախագահի որ թեկնածուի օգտին է Քոենը նվիրատվություն արել նախագահական մրցավազքի ընթացքում:
Բացի այդ, Քոենը խոստովանել է, որ վճարել է երկու կանանց, որոնք ավելի վաղ ինտիմ կապեր են ունեցել Թրամփի հետ, որպեսզի նրանք չհրապարակեն այդ տեղեկատվությունը: Դա, Քոենի խոսքով, արվել է Թրամփի ցուցումով:
Նույն օրն ավելի վաղ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր Է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ: Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով: Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: