Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել

Ֆրանսիայի հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop ինստիտուտի տվյալներով՝ ընտրողների շրջանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը հուլիսի 39 տոկոսից օգոստոսին նվազել է մինչեւ 34 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է նրա հնգամյա մանդատի սկսվելուց ի վեր։

Տվյալների համաձայն՝ որոնք օգոստոսի 26-ին հրապարակել են ազգային ԶԼՄ-ները, իրենց նախագահից դժգոհ ֆրանսիացիների բաժինն ավելացել է 5 տոկոսային կետով՝ հուլիսի 61 տոկոսից օգոստոսին բարձրանալով մինչեւ 66 տոկոս:

Մակրոնը ժողովրդականության առավել բարձր գնահատականներ է ունեցել իր «հնգամյակի» ամենասկզբում՝ 2017 թվականի մայիսին եւ հունիսին, երբ նրա քաղաքականությունից գոհ ընտրողները կազմում էին համապատասխանաբար 62 տոկոս եւ 64 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031