«Լաուրենտիսը կարող է իմ մասին ասել ամեն ինչ, որովհետև կարոտում է». Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին պատասխանել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին, ով խոսել էր Սարիի՝ իտալական ակումբում ունեցած աշխատանքի մասին:
«Լաուրենտիսը կարող է իմ մասին ասել ամեն ինչ, որովհետև կարոտում է : Ես չեմ կարոտում նրան:
Ճիշտ է, մենք ոչ մի բան չնվաճեցինք, սակայն մենք հավաքեցինք ռեկորդային քանակի միավորներ՝ 91: Մենք երկու անգամ խաղացինք Չեմպիոնների լիգայում, և թիմը հպարտանում էր դրանով:
Մենք մրցում էինք «Յուվենթուսի» հետ, որը վերջին տարիներին հաղթում էր ամեն ինչ Իտալիայում:
Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Բենիտեսին, քանի որ «Նապոլի» ժամանելուց հետո ես գտա մի թիմ, որը պատրաստ էր հիանալի ֆուտբոլ խաղալ: Նա հիանալի մարզիչ է, և «Չելսիին» հեշտ չի լինի «Նյուքասլի» հետ խաղում»,- նշել է Սարին:
Սիրարփի Աղաբաբյան