Ռոհինջա փախստականները իրենց նկատմամբ ճնշումների տարելիցի առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել
Տասնյակ հազարավոր ռոհինջա փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել Մյանմարում մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների տարելիցի առթիվ:
Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Աշխարհի փախստականների ամենամեծ ճամբարում Բանգլադեշում նրանք պահանջել են արդարություն և թափահարել դրոշը, որի վրա գրված է եղել՝ «Ալևս երբեք»:
Առնվազն 6700 ռոհինջա փախստական՝ ներառյալ 5 տարեկանից ցածր 730 երեխա է սպանվել իրենց նկատմամբ բռնությունների առաջին ամսում:
Ավելի քան 700 000 մարդ է փախել մինչ այսօր: