Բաժիններ՝

Խոշոր հրդեհ՝ Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի

Օգոստոսի 24-ին՝ ժամը 14:29-ին,  «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել` 01:28-ին:

Այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք, Վեդի-Լանջառ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և մասնակի ջերմահարվել է 40 բերքատու ծառ (խնձորենի, սալորենի):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ուրցաձոր, Լանջառ, Շաղափ համայնքների ղեկավարները, մոտ 25 համագյուղացիներ և 32 հրշեջ-փրկարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս