Բաժիններ՝

Քուրդ նախկին պատգամավորը ձերբակալվել է Հունաստանում

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Լեյլա Բիրլիքը Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում ձերբակալվել է։

Պատճառն այն է, որ ավելի վաղ թուրքական դատարանը նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք էր սահմանել։ Ըստ իրավապահ մարմինների՝ նա շրջանցել է այդ արգելքը։

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ 2017թ. հունվարի 2-ին Շըրնաքի ծանր հանցագործությունների դատարանը Բիրլիքի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանել։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ։

Թուրքական իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ պնդում են, թե նա ցանկանում էր ապաստան խնդրել Հունաստանի իշխանություններից։

Demokrathaber

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս