Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳ նախարարը հորդորել է ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներին ստիպել Ռուսաստանին դադարեցնելու պատերազմը

Պեկինում Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպման համատեքստում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ այդ երկրները կարող են ճնշել Ռուսաստանին՝ վերջ տալու ուկրաինական պատերազմին։

Այս մասին Սիբիհան գրել է X-ի իր էջում՝ անդրադառնալով նախօրեին Կիևի վրա ռուսական հարձակումներին, որի հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի շենք, կա զոհ և վիրավորներ։

«Հենց այն պահին, երբ ամենահզոր երկրների առաջնորդները հանդիպում են Պեկինում և աշխարհն ունի խաղաղության, կանխատեսելիության և համագործակցության հույս, Պուտինը հարյուրավոր դրոններ, հրթիռներ է արձակում Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Նման կարևոր գագաթնաժողովի ժամանակ այս բարբարոսական հարձակումը ցույց է տալիս, որ ռուսական ռեժիմը համաշխարհային սպառնալիք է միջազգային անվտանգությանը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակումն անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկարաձգելու իշխանությունը Ռուսաստանում և որ միայն ճնշումը Մոսկվայի վրա կկանգնեցնի նրան։

«Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարներն ունեն բավարար լծակներ Մոսկվայի վրա՝ կոչ անելու Պուտինին վերջապես վերջ տալու պատերազմից։ Եվ դա կլինի մեծագույն դրական զարգացումը»,- գրել է նախարար Սիբիհան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031