Կրեմլում պատասխանել են ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցին
Ռուսաստանը հույս ունի, որ երբ Վաշինգտոնը դադարի համագործակցության զարգացումը կապել ուկրաինական կարգավորման հետ, մի շարք նախագծերի իրականացման համար ճանապարհ կբացվի, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։
«Հենց որ ամերիկյան կողմը պատրաստ լինի ուկրաինական կարգավորումից առանձնացնել առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, կամ երբ ուկրաինական կարգավորումը տեղի ունենա և ուժի մեջ մտնի, այդ դեպքում, մենք հույս ունենք, կբացվի մի շարք տնտեսական նախագծերի իրականացման ճանապարհը»,- ասել է Պեսկովը։



