ԵՄ-ն պատրաստ է մայիսի կեսերին տրամադրել Կիևի վարկը
Եվրամիությունը պատրաստ է մայիսի կեսերին սկսել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշերի վճարումը, հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը։
«Մենք պատրաստ ենք առաջին տրանշերը տրամադրել մայիսի կեսերից, հենց որ վերջնական համաձայնության հասնենք, ինչը պետք է տեղի ունենա առաջիկա ժամերին կամ օրերին՝ հունգարական վետոյի վերացման շնորհիվ»,- ասել է Բարոն Franceinfo ռադիոյի եթերում:
2025 թվականի դեկտեմբերին ԵՄ առաջնորդները հաստատեցին Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի երկամյա վարկը։ Մոտավորապես 60 միլիարդ եվրոն պետք է օգտագործվի ռազմական օգնության համար, իսկ ավելի փոքր մասը՝ Ուկրաինայի բյուջեին աջակցելու համար։



